Новости

Տնտեսության ակտիվության ցուցանիշի աճ

Տնտեսության ակտիվության ցուցանիշի աճ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3%-ով, իսկ միայն մայիս ամսվա աճը նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 10.9%:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիսին՝ 2020-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 2.3%-ով, շինարարության ծավալը՝ 14.3%-ով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին աճը կազմել է 7.4%, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 0.9%-ով:

2021 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 5.5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 2%-ով:

 

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 11.6% աճ, իսկ աճը միայն մայիս ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, կազմել է 35.3%:

 

Հունվար-մայիսին Հայաստանից արտահանումն աճել է 20.8%-ով, ներմուծումը՝ 6.7%-ով:

 

Հղումը՝  armenpress.am

Plus
Share