Новости

Սոցիալական վճար կատարելու պարտականությունը հետաձգվում է

Սոցիալական վճար կատարելու պարտականությունը հետաձգվում է

Մինչև 25.12.2014թ.-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացրած անձինք  մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն (ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 81-րդ հոդվածի 2017թ.-ի հուլիսի 1-ի փոխարեն) ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճար չեն կատարելու:

2017 թվականի հուլիսի 1-ը 2018 թվականի հուլիսի 1  տեղափոխումը վերաբերվում է նաև 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց:

Հիշեցնենք, որ նշված անձանց կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը նվազեցվում է իրենց կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից;

Որոշմանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share