Սոցիալական գովազդի տեղադրման զրոյական դրույքաչափեր
Օրենքով սահմանվում են համայնքի տարածքում, միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհների վրա սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում տեղական տուրքերի եւ ճանապարհային վճարի դրույքաչափերը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում սոցիալական գովազդի տեղադրման թույլտվության համար մեկ մետրի տեղական տուրքը սահմանվում է 0 դրամ, իսկ ըստ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի` միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում վճարը ևս կազմում է 0 դրամ:
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ 70,71,72 հերթական համարներով:
Share
Tweet
Plus
Share


