Новости

ՊԵԿ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին՝ Սպայկա ընկերության, ՀԴՄ սարքերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ

ՊԵԿ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին՝ Սպայկա ընկերության, ՀԴՄ սարքերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ

ՊԵԿ նախագահը ապրիլի 11-ին պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, լրագրողներին ամենաշատ հուզող հարցերից եղել է` արդյոք մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու հետ կապված դեպքը ՊԵԿ նախագահը չի դիտարկում որպես աշխատանքային օրենսգրքի խախտում, և ինչու են պատժվում շարքային աշխատողները այլ ոչ թե նրանց վերադասները, ինչին ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց, որ եղել է վարչապետի կոչ, հորդոր և հետևելով այդ հորդորին աշխատակիցը, և ոչ միայն այդ աշխատակիցը, այլև ավտովարչության պետը, ազատման դիմում են գրել և դիմումները բավարարվել են։

Հարցին՝ արդյոք ճիշտ է , որ պարտքի թիվը, որ Սպայկա ընկերությունը հրաժարվել կամ խուսափել է մուծել կարող է աճել` հասնելով մինչև 40-50 մլրդ դրամի, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ 7 մլրդ պարտքը, որ գոյացել է միայն  2015 թվականի համար է, բայց նաև կա 2,5 տարվա ժամանակաշրջան, որոնց հետ կապված փաստաթղթերը ձեռք բերման փուլում են և շատ հնարավոր է, որ պարտքը աճի, իսկ  թե ինչքանով՝ ՊԵԿ նախագահը չնշեց։

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք ճիշտ է  Սպայկա ընկերության տնօրեն Պրն Ղազարյանի հայտարարությունը, առ այն, որ նրանք  նախորդ տարվա օգոստոսին ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2 մլրդ դրամի հարկային պարտավորությունների վճարումներ են ստիպված կատարել՝ հաշիվը կալանքից հանելու համար։ ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ Սպայկա ընկերությունը, ճշգրտված հաշվարկներ ներկայացնելով, ինքնահայտարարագրել է պարտավորությունները, և եթե ընկերությանը թվում է որ ինքնահայտարարագրումը եղել է ՊԵԿ-ի ճնշման ներքո, կարող է նույն հաջողությամբ նորից ներկայացնել ճշտված հաշվարկներ և , օրինակ, 10 մլրդով պակասեցնել հարկերը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ ամեն ինչ կանեն, որ Սպայկա ընկերությունը, որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի, բայց գործունեությունը չխաթարվելու նախապայման չեն կարող ընդունել ղեկավարության վարքագծին  քրեաիրավական գնահատական չտալը։

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ քննարկման փուլում է գտնվում վարչապետի հանձնարարականը՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ և շատ հնարավոր է, որ տեղափոխությունունը չսահմանափակվի Գյումրիով և ՊԵԿ-ի կողմից առաջարկ լինի 3 դիսլոկացիոն մաքսատների բացման հետ կապված։

ՊԵԿ նախագահը նաև հերքեց այն ինֆորմացիան, որ ՀԴՄ սարքերը ՊԵԿ-ը վաճառել է քաղաքացիներին 70% ինքնարժեքից բարձր գնով՝ ասելով, որ ՀԴՄ սարքերը ձեռք են բերվել երկու կազմակերպությունից, և միջին ինքնարժեքը կազմել է 158000 դրամ։

Մամուլի ասուլիսը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Plus
Share