Новости

ՊԵԿ նախագահը` հարկային ստվերի, Ծառուկյանի բիզնեսի և այլ հարցերի մասին

ՊԵԿ նախագահը` հարկային ստվերի, Ծառուկյանի բիզնեսի և այլ հարցերի մասին

Ապրիլի 30-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ 

Լրագրողները հետաքրքրվել են ՝ արդյոք Գագիկ Ծառուկյան անունով հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտ կա գրանցված, հաշվի առնելով այ հանգամանքը, որ ՔՈ կուսակցությունը առաջարկություն է ներկայացրել զրկել Գագիկ Ծառուկյանին մանդատից, քանի որ նա զբաղվում է ձեռնարկատիրությամբ։

Ի պատասխան ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային տեսչությունում գրանցված խոշոր հարկ վճարողների թիվը կազմում է 1400-1500, և որ ինքը չի կարող բոլորին հիշել, ինչպես նաև ավելացրել, որ անձնական շփումներ չունի պրն Ծառուկյանի հետ։

Հարցին՝ թե Գագիկ Ծառուկյանը միտումներ է տեսնում, երբ հարկային տեսչության կողմից ստուգումներ են իրականացվում իր ընտանիքին պատկանող ընկերություններում, Անանյանը պատասխանել է , որ դա Ծառուկյանի կարծիքն է, որի հետ ինքը համաձայն չէ։

Լրագրողները Անանյանից հարցրին՝ ինչպես է վերջինս գնահատում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությունը, առ այն, որ հարկային պոտենցիալը 438 մլրդ դրամով ավել է, և որ հարկերի հավաքագրման թերակատարում է եղել վերոնշյալ գումարի չափով։ Պրն Անանյանը պատասխանեց, որ կա երկու ցուցանիշ՝ հարկային ծախս և հարկային պոտենցիալ։ Հարկային ծախսը այն գումարն է , որ հարկային արտոնությունների պատճառով այդքանով գումար քիչ է հավաքագրվել, օրինակ առողջապահության ոլորտին տրված է արտոնություն՝ այն ԱԱՀ-ով չի հարկվում, ինչի հետևանքով բյուջե մոտ 25-30 մլրդ դրամ քիչ է մուտքագրվում,- ասել է պրն Անանյանը և ենթադրել, որ պրն Ջանջուղազյանը նկատի է ունեցել հարկային ծախսը և ուղղակի շփոթել է հարային ծախս և հարկային պոտենցիալ հասկացությունները։ Պրն Անանյանը ավելացրել է , որ ինքը չի հերքում, որ կա ստվեր, և որ իրենք փորձում են մեթոդաբանություն մշակել ստվերի հայտնաբերման համար, սակայն 438 մլրդ հարկային ստվեր կամ հարկային պոտենցիալ գոյություն չունի։

Լրագրողի հարցին, թե արդյոք այն աղմկահարույց բացահայտումները, որ եղան նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցած անձանց  թաքցրած հարկերի հետ կապված (Սպայկա, Ճոպանուղի) , նշանակում  են, որ այդ ամենը եղել է նախկին իշխանությունների հովանավորությամբ, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ ինքը  հարկային վարչարար է և երբևէ քաղաքական հայտարարություններ չի անելու։

 

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել հղումով

Plus
Share