Новости

ՊԵԿ-ն ընդլայնում է գործող էլեկտրոնային համակարգերը

ՊԵԿ-ն ընդլայնում է գործող էլեկտրոնային համակարգերը

Էլեկտրոնային հարթակում ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայություններում նախատեսվում է պարզեցնել հարկերը հաշվառելու և մարելու մեխանիզմները` 2018թ.-ից գործող անձնական հաշվի քարտի համակարգում: Պարտավորությունները կհաշվառվեն ներկայացման օրով և հարկ վճարողը հնարավորություն կունենա ինքնուրույն որոշելու՝ որ պարտավորությունն է ուզում մարել մինչև վճարման վերջնաժամկետը։

 

Ճշտված հաշվարկների ներկայացման փոփոխությամբ նախատեսվում է պարտավորությունը հաշվառել ավելի պարզ ձևով՝ նախկինում հայտարարագրված և ճշտված հաշվարկի տարբերության չափով։ Այդ դեպքում վերահաշվարկներ չեն կատարվելու։

Դեբետային գումարների պարագայում, եթե հարկ վճարողը կներկայացնի դեբետային հաշվարկ, առանց ուսումնասիրության դիմում ներկայացնելու` համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով դեբետային գումարներն ավտոմատ կփոխանցվեն միասնական հաշվին։

Միասնական հաշվից ստուգման ակտի պարտավորությունների առանձնացմամբ՝ գանձապետական առանձին հաշվի գործելու դեպքում ոչ թե ավտոմատ համակարգը, այլ հարկ վճարողը կկարողանա որոշել՝ երբ մարել ստուգման ակտի պարտավորությունները:

 

ՊԵԿ-ի կողմից նախատեսվում է առանձին՝ պարզ հարթակ ստեղծել ֆիզիկական անձանց համար։ Նոր էջի միջոցով ֆիզիկական անձին հնարավորություն տալով մեկ հարթակի միջոցով իրականացնել մաքսային և հարկային մարմիններին առնչվող գործառնությունները, նաև գույքահարկի մասով վճարումներ կատարել և տեսնել պարտավորությունները։

 

Հղումը՝  www.petekamutner.am

Plus
Share