Новости

Ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտների համար շեմը կդառնա 24 մլն դրամ 2019թ հունվարի 1-ից

Ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտների համար շեմը կդառնա 24 մլն դրամ 2019թ հունվարի 1-ից

«Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսում է ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտների համար 9 և 18 մլն դրամ շեմերը  փոխարինել 24 մլն դրամ շեմով։ Օրենքը կունենա հետադարձ ուժ, այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու պայմանով»,- այս մասին 2019թ․ Ապրիլի 01-ին կայացած ԱԺ տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

«Թեև հարկային համակարգերի փոփոխություն նախատեսնում է 2020 թվականի հունվարի 1-ից , սակայն այս փոփոխությունը մենք առաջարկում ենք ավելի շուտ ուժի մեջ մտցնել՝ 2019 թվականի հունվարի 1-ից, քանի որ կա քաղաքական հայտարարություն և հանձնառություն՝ օր առաջ միկրոձեռնարկություններին հնարավորություն ընձեռել գործելու ավելի լայն միջավայրում »,- ավելացրեց  Պողոսյանը։  

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը ամբողջությամբ կարող եք դիտել հղումով։

 

Plus
Share