Новости

Ներմուծման հավելյալ արտոնությունների նախագիծ

Ներմուծման հավելյալ արտոնությունների նախագիծ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ԱԱՀ չգանձվի:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ ներկայում տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին ԱԱՀ-ով հարկելը:

 

«Մեր կարծիքով՝ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում տվյալ արտադրատեսակի արտադրությունն իրատեսական չէ, և ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ-ից ազատելը բերելու է ավելի լավ մրցակցության, անհրաժեշտ է ֆիքսել օրենքով: Անկախ նրանից, թե ինչքան են թափանցիկ ընդունվում որոշումները, ամեն դեպքում դա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր՝ գործարարների համար: Ուստի դրանից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող ապրանքները նույնպես ազատել սահմանին ավելացված արժեքի հարկից»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ խոսքը մոտ 70 մլրդ դրամի ապրանքատեսակների մասին է:

 

Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:

 

Հղումը՝ armenpress.am

 

Plus
Share