Новости

Քննարկվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հարցը

Քննարկվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հարցը

ՀՀ կառավարությունը քննարկում է ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 7-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:

Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին և խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:

Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա, ըստ էության, ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»,-գրել է Փաշինյանը:

Plus
Share