Новости

Սիրով ներկայացնում ենք Իմպրես ընկերության նոր կայքը

Սիրով ներկայացնում ենք Իմպրես ընկերության նոր կայքը

Սիրով Ձեզ ենք ներկայացնում Իմպրես ընկերության նոր կայք էջը: Մեր մասնագետները արել են ամեն ինչ, որ կայքը լինի գեղեցիկ դիզայնով և միաժանամակ հարմարավետ ինտերֆեյսով:

Այժմ մեր կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների, որպեսզի օգտատերերի համար լինի հարմարավետ փնտրել այն, ինչ իրենց պետք է:

Մեր նոր կայքում Դուք կարող եք ուղղել Ձեր հարցերը և ստանալ Անվճար խորհրդատվություն առանց ենթաբաժիններ այցելելու` հենց գլխավոր էջից:

Նորացվել և համալրվել է նաև տեխնոլոգիական լուծումներ բաժինը` այժմ մենք առաջարկում ենք ՓՄՁ-ներին ՀԴՄ համակցումը հեռախոսի և համակարգչի հետ:

Եվ իհարկե նոր կայքում իր ուրույն տեղն են գտել շատ օգտատերերի կողմից բազմաթիվ դրական արձագանքներ ստացած Գործիքներ և փաստաթղթերի ձևանմուշներ բաժինները:

Կայքի նորություններ բաժնում ներկայացվում են և պարբերաբար թարմացվում հարկային և աշխատանքային օրենսգրքերում տեղի ունեցող  փոփոխությունները:

Այս և շատ այլ նորություններ կարող եք գտնել այցելելով Իմպրես ընկերության նոր կայք էջ՝ www.impress.am:

 

 

Plus
Share