IFAC-ի նոր հարթակն առաջարկում է թվային հասանելիություն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին՝ eIS
eIS-ը նպատակ ունի բարելավել էթիկայի, աուդիտի և հավաստիացման , հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասնագիտական ստանդարտների ընդունումն ու իրականացումը:
04 նոյեմբերի, 2021 | Նյու Յորք
Այսօր Հաշվապահների միջազգային ֆեդերացիան (IFAC) ներկայացրել է նոր առցանց ռեսուրս, որն ապահովում է աննախադեպ հասանելիություն հաշվապահի մասնագիտությանը աջակցող և տարբերակող միջազգային չափանիշներին: eIS-ը (e-International Standards) ապահովում է ուղղակի մուտք դեպի ստանդարտներ, որոնք մշակվել են Միջազգային աուդիտի և հավաստիացման ստանդարտների խորհրդի (IAASB) , Հաշվապահների էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի (IESBA) և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IPSASB) կողմից , հիմնական աջակցության, տեղեկանքի և ուղեցույցի նյութերի հետ մեկտեղ, որոնք հասանելի են լեզուն համատեքստային դարձնելու և ուժեղացված թափանցիկություն ապահովելու համար:
«Հանրային շահերին նվիրված մեր հավատարմության հիմքում ընկած այս հարթակը պատասխանում է շահագրգիռ կողմերի կարիքներին՝ դարձնելով միջազգային ստանդարտները և դրանց ուղեկցող ռեսուրսները մատչելի և հեշտ օգտագործման համար», - ասաց IFAC-ի գործադիր տնօրեն Քևին Դանսին: «Քանի որ մենք շարունակում ենք կենտրոնանալ ժամանակակից մոտեցումների և տեխնոլոգիաների օգտագործման վրա՝ մեր մասնագիտությունը բարելավելու համար, eIS-ի զարգացումը բնական հաջորդ քայլն էր՝ աջակցելու մեր անդամներին ամբողջ աշխարհում և 3,5 միլիոն պրոֆեսիոնալ հաշվապահներին»:
IFAC-ն աշխատել է ստանդարտ սահմանող խորհուրդների հետ՝ ստանդարտներ մուտք գործելու ավելի լավ ուղի մշակելու համար: Հարցումների և հիմնական շահագրգիռ կողմերի հետ զրույցների միջոցով IFAC-ը բացահայտել է այն հիմնական տարրերը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից հարթակ տրամադրելու համար:eIS-ի առանձնահատկությունները ներառում են.
♦յուրօրինակ դիզայն, որը կարող է օգտագործվել բջջայինի հեռախոսներում կամ
- պլանշետներում
- ♦ առաջադեմ և ինտուիտիվ որոնման հնարավորություններ
- ♦հեշտ մուտք դեպի հարակից ռեսուրսներ
- ♦հեշտ թռուցիկ մուտք դեպի հղումներ
- ♦տարբերակի վերահսկման գործառույթ
- ♦հեշտ ղեկավարվող էջեր բազմաթիվ դիտման ռեժիմներով:
Իմացեք ավելին eIS-ի մասին այստեղ կամ այցելեք հարթակ ՝ eis.international-standards.org
IFAC-ի մասին
IFAC- ը հաշվապահական մասնագիտության գլոբալ կազմակերպություն է, որը նվիրված է հանրային շահերին ծառայելուն՝ ամրապնդելով հաշվապահի մասնագիտությունը և նպաստելով ուժեղ միջազգային տնտեսությունների զարգացմանը: IFAC-ը բաղկացած է 180 անդամներից և գործընկերներից 135 երկրներում և իրավասություններում, որոնք ներկայացնում են ավելի քան 3 միլիոն հաշվապահներ հանրային պրակտիկայի, կրթության, պետական ծառայության, արդյունաբերության և առևտրի ոլորտներում:
Հղումը` Հաշվապահների Միջազգային Ֆեդերացիա