Новости

Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ  հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։

Ըստ որի՝ առաջին հորիզոնականում է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը  57 մլրդ դրամ վճարած հարկերով,  «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը  զիջել է իր առաջատարի դիրքերը և հայտնվել երկրորդ հորիզոնականում 51,3 մլրդ դրամ հարկերով, երրորդ հորիզոնականում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն 43,6 մլրդ դրամ հարկերով։ Չորրորդ հորիզոնականում գտնվող «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությունը ակնհայտ հետ է մնում առաջին եռյակից 19,2 մլրդ դրամ հարկերով։ 

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Plus
Share