Բանկերը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։
Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։
Հարկային մարմին տրամադրվող տեղեկությունների շրջանակը սահմանվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտով ։
Շարունակելով օգտվել բանկային ծառայություններից՝ Դուք համաձայնում եք, որ Ձեր հաշիվների վերաբերյալ՝ Օրենսգրքով և Ստանդարտով նախատեսված տեղեկությունները տրամադրվեն հարկային մարմին։ Անհամաձայնության մասին Բանկին կարող եք տեղեկացնել պաշտոնական հաղորդակցման ցանկացած եղանակով՝ սույն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։
Նշված պետությունների ցանկը պարբերաբար թարմացվելու է ՀՀ ՊԵԿ կողմից։