Новости

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր

ՀՀ ազգային ժողովն 2021 թվականի մայիսի 5-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Այսպիսով, ապրիլի 19-ը Հայաստանում կնշվի որպես հարկ վճարողի օր:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախագիծը կհանգեցնի հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։

 

Հղումը՝  armtimes.com 

Plus
Share