Новости

2020-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և 2019-ի նկատմամբ հարկերի նվազումը

2020-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և 2019-ի նկատմամբ հարկերի նվազումը

ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ  հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։

Ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը 50 մլդ 671 մլն 32 հազար դրամ վճարած հարկով։

Երկրորդ հորիզոնականում «Գասպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 45 մլդ 548 մլն 610 հազար դրամ հարկ։

Մեկ հորիզոնականով իր դիրքը զիջել է ու հայտնվել երրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը՝ վճարելով 41 մլդ 689 մլն 281 հազար դրամ հարկ։

Չորրորդ հորիզոնակում այս տարի «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն է՝ 23 մլդ 19 մլն 732 հազար դրամ վճարած հարկով։

 

2019 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե վճարվել է 1 տրիլիոն 61 մլդ 188 մլն 702 հազար դրամ, իսկ 2020 թվականին այն կազմել է 987 մլդ 637մլն 185 հազար դրամ։ Վերջինս նախորդ տարվա համեմատ նվազել է 7%-ով:

2019 թվականին հարկային մարմնի կողմից հավաքագրվածը կազմել է 826 մլդ 433 մլն 714 հազար դրամ, իսկ 2020 թվականին՝ 788 մլդ 131 մլն 597 հազար դրամ։ Վերջինս նախորդ տարվա համեմատ նվազել է 4,6%-ով։

2019 թվականին մաքսային մարմնի կողմից հավաքագրվածը կազմել է 234 մլդ 754 մլն 988 հազար դրամ, իսկ 2020 թվականին՝ 199 մլդ 505 մլն 588 հազար դրամ։ Վերջինս նախորդ տարվա համեմատ նվազել է 15%-ով։

2019 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված շահութահարկը, եկամտային հարկը, ԱԱՀ-ն և ակցիզային հարկը համապատասխանաբար կազմել են 169 մլդ 566 մլն 110 հազար դրամ, 208 մլդ 158 մլն 186 հազար դրամ, 455 մլդ 535 մլն 36 հազար դրամ և 114 մլդ 748 մլն 956 հազար դրամ։ Իսկ 2020 թվականին համապատասխանաբար կազմելով 129 մլդ 368 մլն 238 հազար դրամ, 199 մլդ 711մլն 598 հազար դրամ, 441 մլդ 945 մլն 863 հազար դրամ և 113 մլդ 344 մլն 338 հազար դրամ։ Վերջիններս նախորդ տարվա համեմատ նվազել են 23,7%-ով, 4,1%-ով, 30%-ով և 1,2%-ով։

 

Հղումը ՝ www.petekamutner.am

Plus
Share