Новости

2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս երրորդ)

2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս երրորդ)

2019 թվականի հունիսի 29-ից ուժի մեջ մտնող`  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018թ.-ի հունիսի 21-ի N338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (այսուհետ այս համատեքստում՝ Օրենք) հանրությանը ավելի հասանելի դարձնելու և առաջիկա փոփոխություններին պատրաստելու համար Իմպրես ընկերությունը առանձնացրել է կարևոր փոփոխությունները և ձեզ կներկայացնի առաջիկա հոդվածներում։

 

Ստորև ներկայացված է կարևոր փոփոխությունների երրորդ մասը,: Նախորդ մասերը կարող եք կարդալ այս հղումներով՝ մաս առաջին, մաս երկրորդ :

 

1. 2020թ.-ի և դրանից հետո ընկած ժամանակաշրջանների շահութահարկի հաշվարկման նպատակով շահութահարկի տոկոսադրույքը 20%-ի փոխարեն կհաշվարկվի 18% :   /Օրենքի 31-րդ հոդված/

2. Օրենսգրքի 84 հոդվածի 1-ին մասի 1 և/կամ 4 կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում հարկատուն կարող է  գործունեություն ծավալել շրջանառության հարկի համակարգում: Այս փոփոխությունը կգործի 01.01.20թ.-ից սկսած:  /Օրենքի 40-րդ հոդված/

3. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների կիռաության իմաստով կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել ապրանք ձեռքբերողի կամ ծառայություն ստացողի ՀՎՀՀ-ն պարունակող ՀԴՄ կտրոն: Փոփոխությունը գործում է 29.06.19-ից սկսած:  /Օրենքի 51-րդ հոդված/

4. Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58.35 մլն դրամ շեմը փոփոխվում է 60 մլն դրամի:  Փոփոխությունը կգործի 01.01.20թ.-ից սկսած:  /Օրենքի 35-րդ հոդված/

5. 01.07.19թ.-ից սկսած՝ հարկատուի համապատասխան դիմումի և ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր եռամսյակի հաջորդող ամսվա 21-ի դրությամբ  առկա ԱԱՀ փոխհատուցվող գումարները կարող են մուտքագրվել հարկատուի միասնական հաշվին: Մինչ 2019թ.-ի 1-ին կիսամյակը ներառյալ  Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այդ հաշվարկները և մուտքագրումը միասնական հաշվին կկատարվեն կիսամյակային կտրվածքով: Այս փոփոխությունը վերաբերում է 01.07.19-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ԱԱՀ հաշվարկներով առաջացող փոխհատուցման գոմարներին:  /Օրենքի 21-րդ հոդված/

Plus
Share