Новости

Տարեկան 273.2 մլն դրամ առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ տրամադրել է Գալուստ Սահակյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնին:

Տարեկան 273.2 մլն դրամ առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ տրամադրել է Գալուստ Սահակյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնին:

Կան հիմքեր ակնկալելու որ ներկա կառավարությունը վերջապես կվերացնի նախորդ կառավարության կողմից պետական գույքի մասնավորեցումը և պետ բյուջեից հսկայական գումարների մսխումը իրենց մերձավորների կողմից հիմնած ՍՊԸ-ներին:Այդպիսի օրինակներից է Առողջ ապագա բժշկական կենտրոն ՍՊԸ-ն որը կոպեկներով (1.334.6 ք.մ. մակերեսով տարածք Դիլիջանի կենտրոնում վաճառվել է 14.36 մլն դրամով) գնել է <<Դիլիջանի մանկական հակատուբերլուլյոզային առողջարան>> ՓԲԸ-ն: ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի կնոջը և առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի կնոջը: Ավելին, ՀՀ առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամների հատկացումներ է արել այդ ՍՊԸ-ին:

Հույսով նման հանցավոր երևույթները կբացահայտվեն և կստանան իրենց տրամաբանական ընթացքը:

Այդ մասին տեղեկացրել է ՀՀ նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Plus
Share