Новости

Խմելու ջրի սակագինը կբարձրանա 11 դրամով

Խմելու ջրի սակագինը կբարձրանա 11 դրամով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ներկայումս խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հղումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Plus
Share