Новости

ՏՏ ոլորտի պետական աջակության մասին օրենքում տեղի ունեցած փոփոխությունները

ՏՏ ոլորտի պետական աջակության մասին օրենքում տեղի ունեցած փոփոխությունները

ՏՏ ոլորտի պետական աջակության մասին օրենքում տեղի ունեցած  փոփոխությունների մասին խոսեց Սթեփ Քընսալթինգ հաշվապահական ընկերության հիմնադիր և հարկային փորձագետ  Սերգեյ Մուրադյանը, ով  մայիսի 1-ին հյուրանկալվել էր Լրատվական ռադիոյի  <<Բիզնեսի Անատոմիա>> հաղորդաշարին։

 

<<Առաջին անգամ այս օրենքը ընդունվեց 2014 թվականի դեկտեմբերին, և ուժի մեջ մտավ 2015 թ հունվարից, արտոնությունների շրաջանակը բավականին լայն էր, այն է՝ շահութահարկի 20 % դրույքաչափը փոխարինվում էր 0 % -ով և եկամտային հարկի միջինացված 25%-ը՝ 10 %-ով։ Այս արտոնությունների արդյունքում ըստ վիճակագրության 10-յակ ընկերություններ են ստեղծվել, ստեղծվել են 1000-ից ավել աշխատատեղեր, և այդ աշխատատեղերում միջին աշխատավարձը տարեկան 5-5,6 մլն դրամ է, որը մոտ 3 անգամ ավել է մեր միջին հանրապետական աշխատացարձից։ Այսինքն միանշանակ կարելի է ասել, որ օրենքը դրական տեղաշարժ էր ոլորտի համար>>,-ասել է Մուրադյանը։

 

 

Սերգեյ Մուրադկանը անդրադարձավ օրենքում տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորապես նա նշեց, որ նորովի է շարադրվել 8-րդ հոդվածը՝ ավելացվել են սահմանափակումները՝ ով կարող է հանդիսանալ նման ընկերւթյան սեփականատեր։

<< Եթե մարդը  նախորդ երեք տարիներում կամ ներկայումս  ՏՏ ոլորում գործող ընկերության սեփականատեր է, ապա նոր ընկերություն հավաստագրված նա չի կարող ունենալ։ (Նախկին հավասագրվածների վրա սա չի ազդում, այսինքն որպես խստացվող նորմ այն կազդի միայն նոր հավաստագրվող ընկերությունների վրա): Նախկին օրենքով դա բաց էր, և հները փորձում էին նոր ընկերությունների միջոցով խուսափել հարկերց։   Չնայած որ իմ կարծիքով դա այդքան էլ արդար չէ, և կարելի էր հին ընկերություններին էլ տալ որոշակի արտոնություններ կամ նորերին բերել փուլային հարկման ( օրինակ առաջին տարին 10% եկամտային հարկ, հաջորդ տարի 15 և այսպես շարունակ), ինչի արդյունքում կշահեն նաև նոր ընկերությունները, քանի որ արտոնությունների դադարից հետո նոր ընկերությունների համար մեծ սթրես է միանգամից նման հարկեր վճարելը>>,-ասել է Մուրադյանը։

<<Երկրորդ փոփոխությունը այն է , որ նոր ընկերությունները հնարավորություն ունեն հավաստագիր ունենալ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն մոտ 3,5 տարով  կարճեցվել է ժամկետը։

Երրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հիմնական միջոցների վաճառքին՝ մեր առաջարկը, որ հիմնական միջոցների վաճառքը դիտվի որպես այլ գործունեությունից եկամուտ և դրանից տեղի ունենա  հարկում, ընդունվել է , իհարկե, պետք է նշել, որ կա տեսակարար կշիռ 70%-30% , բայց դա այնուամենայնիվ քայլ է դեպի առաջ>>,-նշել է պրն Մուրադյանը։ Հիշեցնենք, որ նախկինում, եթե դու վաճառում էիր տեխնիկա և գնում էիր նորը, զրկվում էիր հավաստագրից։

 

<<Չորրորդ փոփոխությունը այն է, որ հին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը , հավաստագրված ընկերությունների համար մի նորմ կա, ըստ որի այս ընկերությունների հավասագրերը ուժի մեջ կլինեն ստանալուց հետո 5 տարի ժամկետով։ Սա դրական երևույթ է հետադարձ ուժով, քանի որ կային ընկերություններ, որոնց հավասագրի ժամկետը նախկինում մինչև 2020 թվականն էր>>,-ասաց Մուրադյանը և ավելացրեց,-

 

 

<<Օրենքի փոփոխությունները քննարկելիս կառավարության անդամները  և անձամբ նախարար Հակոբ Արշակյանը լսել են մասնագիտական համայնքի կարծքիը և փոփոխություն են մտցրել օրենքի մեկ ուրիշ կետում։ Բանն այն է, որ օրենքի փոփոխության սկզբնական տարբերակում ցանկացել են միջազգային կազմակերպություններին էլ հնարավորություն տալ այս արտոնություններից օգտվելու, ասելով, որ այս ընկերություններն իրենց հետ կբերեն նոր մշակույթ։ Սակայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հակառակը պնդեցին, ասելով,  որ այն ընկերությունները, որոնք իրենց հետ կբերեն նոր մշակույթ, իրենց չի հետաքրքիր հարկային արտոնությունը զուտ ֆինանսական առումով, այլ կհետաքրքի նրանց, ովքեր չեն բերի նոր մշակույթ և միևնույն ժամանակ կստանան հարկային արտոնություն, և առաջինից երկրորդ ընթերման ընկած ժամանակահատվածում սա փոխվեց, այսինքն միջազգային ընկերություններին շարունակում ենք չտալ հարկային արտոնություն>>։

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Plus
Share