Новости

<<Թեղուտ>> ՓԲԸ-ի հարկերը նվազել են

<<Թեղուտ>> ՓԲԸ-ի հարկերը նվազել են

Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը շահագործում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզեց, որ «Թեղուտ»-ը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 3 մլրդ 730 մլն 209 հազար դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 6 մլրդ 21 մլն 431 հազար դրամ: Ստացվում է, որ ընկերությունը վերջին մեկ տարում ավելի քան 2 մլրդ 291 մլն դրամով կրճատել է հարկային վճարումները: Նշենք, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ընկերությունը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այսեղ

Plus
Share