Новости

ՊԵԿ-ը կատարելագործում է հարկային օրենսգիրքը

ՊԵԿ-ը կատարելագործում է  հարկային օրենսգիրքը

Հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեում կայացել է հարկային խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Դավիթ Անանյանն ընդգծել է, որ պետք է էլ ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածների միջև: Աշնանը կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:  <<ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են, և քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ>>,- նշել է ՊԵԿ նախագահը: 

Նիստի ընթացքում հարկային խորհրդի նախագահի գործառույթները ՊԵԿ նախագահը առաջարկել է փոխանցել <<Հարկ վճարողների պաշտպանություն>> ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանին՝ ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է խորհրդի անդամների կողմից: 

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այսեղ

Plus
Share