Новости

Մետաղի ջարդոնի արտահանման համար կսահմանվի 60 հազար դրամ պետական տուրք

Մետաղի ջարդոնի արտահանման համար կսահմանվի 60 հազար դրամ պետական տուրք

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանից, նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում, մեկ տոննա մետաղի ջարդոնի արտահանման համար 60 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 9-ի լիագումար նիստում քվեարկությամբ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար ԱվագԱվանեսյանը ներկայացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխվել է պետական տուրքի չափը: Արտահանման համար նախագծով նախապես սահմանված բազային տուրքի չափով 80-պատիկը դառնում է 60-պատիկ: Երկրորդ փոփոխությամբ օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի սեպտեմբերի 10-ից։ Փոխնախարարը հիմնավորեց՝ համարել են, որ 80 հազար դրամ տուրքը չափազանց ծանր սահմանափակում է, և չի բերելու ոլորտի զարգացմանը:

Հին օրենքում առկա էր դրույթ, որով մետաղի ջարդոնը, եթե ծագում էր ՀՀ-ում, հնարավոր էր արտահանել առանց պետական տուրքի: Միջազգային ստանդարտներով մետաղի ջարդոնի ծագման ստուգումը տեղի է ունենում նրանով, որ եթե հավաքվել է այդ երկրում, ուրեմն նաև ծագում է այդ երկրում:

Ավանեսյանի խոսքով՝ առաջացել է խնդիր, որ անցյալ տարվա կեսերից չվերամշակված մետաղի ջարդոնի արտահանման ծավալները սկսել են աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այս տարվա առաջին 5 ամսում արդեն 8 000 տոննայից ավելի է արտահանվել: Նրա գնահատմամբ՝ դա ռիսկեր է ստեղծում մեր տնտեսավարողների՝ վերամշակողների և ոլորտի կայունության համար:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 1 , 4 պատգամավոր ձեռնպահ էր:

Հղումը armenpress.am

Plus
Share