Новости

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հարցը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախատեսվում է օրենսդրական նախաձեռնությունն ուղղել Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրու­թյանը համապատասխանությունը որոշելու նպատակով, որից հետո դրական եզրակացության դեպքում այն կուղարկվի Ազգային ժողով` վավերացման համար»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանը արդեն 46 երկրների հետ համանման փաստաթղթեր ունի ստորագրած:

Հղումը՝ armenpress.am

Plus
Share