Новости

Ի՞նչ թանկացումներ են սպասվում 2018 հունվարից

Ի՞նչ թանկացումներ են սպասվում 2018 հունվարից

Հայաստանի՝  ԵՏՄ անդամակցությամբ եւ հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով  պայմանավորված 2018 թվականի հունվարից սպասվում է գնաճ։

Մասնավորապես  ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաեւ դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:

 

Ինչպես նաև հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետեւանքով մի քանի ապրանքատեսակներ կթանկանան ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման  հետեւանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ- որ տեղ նույնիսկ դրական երեւույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում:  Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար  դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ:

 

Սկզբնաղբյուրը՝ Հայկական ժամանակ կայքում

Plus
Share