Новости

Հաշվապահական դասընթաց

Հաշվապահական դասընթաց

ԻՄՊՐԵՍ ընկերությունը ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ հրավիրում է մասնակցելու Հաշվապահական Հաշվառման և Հարկային Օրենսդրության երկամսյա դասընթացի:

 

Դասընթացները ընդգրկում են՝

 

  • - Հաշվապահական հաշվառման հիմունքներ
  • - Ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • - Հարկային օրենսդրություն
  • - Հարկային հաշվառում
  • - Կադրային գործ
  • - Հարկային հաշվետվությունների կազմում
  • - ՊՐԱԿՏԻԿ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ-կազմակերպության ստեղծում 0-ից, մանրածախ և մեծածախ առևտուր, արտադրություն, ներմուծում և արտահանում,
  • - ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի պրակտիկ կիրառություն
  • - taxservice.am (հաշվետվությունների ներկայացման համակարգ) և e-Invoicing ծրագրերի պրակտիկ կիրառության հնարավորություն

 

Դասընթացի տևողությունը` 2 ամիս, շաբաթական 3 օր 19:00-ից 21:00-ը: 

 

Խումբը կազմված կլինի 5 – 7 մասնակիցներից: 

 

Դասընթացի վերջում մասնակիցները կհանձնեն թեստ: Թեստը բարեհաջող հանձնած մասնակիցներին կտրվի վկայական ԻՄՊՐԵՍ ընկերության կողմից: 

 

Արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ / ամսական 

Տևողությունը՝ 2 ամիս

 

Հասցե՝ ՀՀ., ք.Երևան, Հակոբ Հակոբյան 3 / 3 (Մերգելյան Ինստիտուտ) Էլ. Փոստ՝ info@impress.am

 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք մոտենալ ընկերության գրասենյակ կամ զանգահարել` 010 32 24 34 , 091 32 24 34 գրանցվելու համար: 

 

 

___________________________________________________________________________________________________

 

 

Հաշվապահի մասնագիտությունը ներկայումս համարվում է ամենապահանջված մասնագիտություններից մեկը:

Իմպրես ընկերության կազմակերպած հաշվապահական դասընթացների շնորհիվ Դուք կկարողանաք ստանալ պրակտիկ գիտելիքներ, որոնք Ձեզ անհրաժեշտ են որպես հաշվապահ աշխատելու համար: Հաշվապահական դասընթացների ընթացքում Դուք կսովորեք հաշվապահության հիմնական սկզբունքները, կծանոթանաք ՀԾ-ին, ինչպես նաև կուսումնասիրեք հարկային օրենսդության մի շարք կարևոր օրենքներ:

 

Ի՞նչ առավելություններ ունի Իմպրես ընկերության կազմակերպած հաշվապահական դասընթացները համանման այլ դասընթացների համեմատ:

 

 Մենք սովորեցնում ենք միայն պրակտիկ գիտելիքներ: Որքան էլ որ կարևոր է հաշվապահի համար իմանալ ինչ է գուդվիլը, եթե հաշվապահը, աշխատելով միջին վիճակագրական ընկերությունում, ոչ մի անգամ չի առնչվում գուդվիլի հետ, ապա մենք կարծում ենք, որ երկամսյա հաշվապահական դասընթացի ժամանակ գուդվիլ ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա:

Անհատական մոտեցում: Թերևս տարաբնույթ հաշվապահական դասընթացների հայտարարություններում տեսած կլինեք այս բառակապակցությունը, սակայն մեր պարագայում սրանք լոկ խոսքեր չեն: Ամեն  շաբաթ օր մեզ մոտ հայտարարված է հարցերի օր: Յուրաքանչյուր ուսանող, ով հաշվապահական դասընթացների ընթացքում լավ չի յուրացրել որևէ դաս, ունի հարցեր կոնկրետ թեմայի կամ առհասարակ հաշվապահության վերաբերյալ կարող է մոտենալ և ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հաշվապահական դասընթացները վարում են գործող հաշվապահներ:

 

Եվ որ ամենակարևորն է , կա իրական աշխատանք, որը կառաջարկվի մասնակիցներից լավագույնին:

Plus
Share