Новости

Հարկային փոփոխությունների նախագծի համառոտ նկարագրություն

Հարկային փոփոխությունների նախագծի համառոտ նկարագրություն

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է: Ազգային ժողովն այն կքննարկի 2019-ի հունվարին և վեց ամիս անց այն ուժի մեջ կմտնի:

 

Ստորև համառոտ ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները՝

 

1 - Շրջանառության հարկի շեմը մնում է անփոփոխ - 115 մլն դրամ

 

2 - 2020 թվականից մինչև 20 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկությունները կազատվեն հարկերից: 

 

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համա­կարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենս­գրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով:

 

Հարկման համա­կարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմա­նել, որ՝

 

ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երեւան քաղաքի վար­­չա­­կան սահմաններում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոն­նե­րում եւ տոնա­վա­ճառ­ներում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը:

 

բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով:

 

3 - Եկամտային հարկը կհաշվարկվի մեկ միասնական դրույքաչափով: 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից այն կսահմանվի 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվա­կա­նը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոս:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share