Новости

Հարկային նոր օրենսգրքով փոքր բիզնեսը կազատվի հարկային բեռից

Հարկային նոր օրենսգրքով փոքր բիզնեսը կազատվի հարկային բեռից

«Հարկային նոր օրենսգրքով մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները ընդհանրապես կազատվեն հարկերից, սա միանգամայն իրական է, և բյուջեի համար սպասվող կորուստները արժեն արդյունքին», -ասում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ավելացնելով, որ դա ոչ թե փոքր բիզնես է, այլ միկրոձեռնարկատիրություն կամ ձեռներեցություն։

Նրանց կողմից վճարվող հարկերը շատ ավելի քիչ են, քան վարչարարության արժեքը, որ ՊԵԿը պետք է ծախսի դրանց հաշվառումն անելիս։

«Մենք միայն ՀԴՄ ների նկարմամբ հսկողություն կիրականացնենք, որպեսզի 24 մլն շրջանառությունը ճիշտ հաշվարկենք»,- ասել է Դավիթ Անանյանը։

Հաջորդ նորությունը, որ հայտնել է ՊԵԿ նախագահը վերաբերում է ID քարտերին։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID,- բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է Անանյանը։

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։

Plus
Share