Գործ ԿԱ - ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
Գրասենյակի ադմինիստրատոր
Արտադրությամբ զբաղվող կազմակերպությանն անհրաժեշտ է գրասենյակի ադմինիստրատոր: Ցանկացողներին խնդրում ենք ուղարկել ռեզյումեն career@impress.am հասցեով: Հավելյալ մանրամասներ կներկայացվեն միայն այն թեկնածուներին, ովքեր կհրավիրվեն հարցազրույցի: Խնդրում ենք հավելյալ հարցերով չզանգահարել և/կամ չգրել:
Պարտականություններն են՝
- Էլեկտրոնային նամակագրության վարում;
- Հեռախոսազանգերի վարում;
- Պայմանագրերի և այլ փաստաթղթերի կազմում;
- Փաստաթղթերի արխիվացում;
- Սկզբնական փաստաթղթերի մուտքագրում համակարգ;
- Տվյալների և հաճախորդների բազայի վարում;
- Աշխատակիցների գործուղման կազմակերպում;
- Պատճենահանման-սքանավորման աշխատանքներ;
- Գրասենյակային աշխատանքի համար անհրաժեշտ գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների պատվիրում;
- Վերադաս մարմնի կողմից ներկայացված այլ գրասենյակային աշխատանքների իրականացում ։
Որակավորումներ․
- Բարձր պատասխանատվության զգացում;
- Ճշտապահություն;
- Աշխատավայրում առողջ մթնոլորտ ստեղծելու և պահպանելու կարողություն;
- Նոր գործառույթների արագ յուրացնելու և կիրառելու հմտություն;
- Նախաձեռնողականություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն);
- Microsoft Office հիմնական ծրագրերի իմացություն։
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի – շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10-00-ից 18-00
Share
Tweet
Plus
Share