Новости

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի

19/09/2018։ ԹԱՐՄԱՑՈՒՄ 2։ Հարցը ընդգրկվել է 14/09/2018 կառավարության նիստի օրակարգի մեջ և ընդունվել։

 

07/09/2018թ․ ԹԱՐՄԱՑՈՒՄ ։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆՎԵԼ Է ՀԱՐՑԸ։  Մեր ընկերության աշխատակցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին, որ հարցը հանվել է և ամենայն հավանականությամբ այս տարի չի քննարկվի։ Մենք կհետևենք հարցի ընթացքին և կտեղեկացնենք հետագա զարգացումների մասին։

 

Կառավարությունը այսօր հավանության արժանացրեց  երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին որոշման նախագիծը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ):  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և կտարածվի այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո:

 

Կառավարության այսօրվա նիստը՝ ուղիղ, կարող եք դիտել այստեղ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/836946/ 

 

Plus
Share