Новости

Ե՞րբ է աշխատողը համարվում չձևակերպված

Ե՞րբ է աշխատողը համարվում չձևակերպված

Իմպրես ընկերությունը շարունակում է ներկայացնել մի քանի օրից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքի էական փոփոխությունները։

 

2018 թվականի հարկային օրենսգրքի կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ աշխատողի համար Գրանցման հայտ պետք է ներկայացնել աշխատողի աշխատանքը սկսելու օրը։

 

Համաձայն կառավարության որոշման  աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չեն աշխատանքի ընդունման գրավոր պայմանագիր և աշխատողի համար չի տրվել գրանցման հայտ:  Այն դեպքում, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել հարկային ստուգում սկսելու օրը, ապա նոր աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելու փաստ է համարվում, եթե  նոր աշխատողի համար մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն չի ներկայացվել գրանցման հայտ:

 

Նախկինում շատ հարկատուների կողմից կիրառվում էր մի պարզ մեխանիզմ` աշխատողին ընդունում էին աշխատանքի, առանց գրանցելու աշխատանային պայմանագիրը կնքված ստրագրված սակայն բաց ամսաթվով։ Հարկային ստուգման ժամանակ ամսաթիվը լրացնում էին ստուգման օրվա կամ մի քանի օր առաջվա ամսաթիվ  և ասում, որ աշխատողին նոր են ընդունել աշխատանքի, իսկ քանի որ գրանցման հայտ պարտադիր էր ներկայացնել աշխատողին աշխատանքի ընդունելու օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ը, ապա փաստացի չգրանցված աշխատող գտնելը հարկային մարմինների համար դառնում էր գլխացավանք։

Plus
Share