Նորություններ

Խոշոր բացահայտում ՊԵԿ-ի կողմից

Խոշոր բացահայտում ՊԵԿ-ի կողմից

ՀՀ ռեզիդենտ «Կա ընդ Ակ» ՍՊ ընկերությունը կառուցել է բազմաբնակարան շենք, որի բոլոր միավորներն օտարել է օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող 3 ընկերության: Դրանք են «Ակ ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ»-ը, «ԱԻԳ»-ը եւ «Լասկեդ Լիմիթեդ»-ը: Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ եւ ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ եւ չի կատարել հարկային պարտավորությունները: Չհաշվարկած եւ պետական բյուջե չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության հարկային պարտավորությունները ԱԱՀ-ի եւ շահութահարկի գծով՝ առանց տույժերի եւ տուգանքների, կազմել են 251.065.000 դրամ: (կարդալ ավելին)

Plus
Share