Նորություններ

Չստորագրված հաշիվների ԱԱՀ-ն կարելի է հաշվանցել

Չստորագրված հաշիվների ԱԱՀ-ն կարելի է հաշվանցել

Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել է մինչև 19.07.2016թ. ստացված հարկային հաշիվների ստորագրման խնդիր, որի վերաբերյալ տրվել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի չստորագրված հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները կարող են հաշվանցել 2016թ. 2-րդ եռամսյակի կամ 2016թ. հունիս ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցման համար օրենքով սահմանված այլ պահանջները:

 

Ստացած հաշիվները պետք է ստորագրել խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում:

 

Հայտարարությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share