Սուպերմարկետների և ներկա կառավարության միջև օրենքը շրջանցելու համաձայնություն չի եղել
Օրեր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց որ Սուպերմարկետների կողմից ոչմի հանցավոր գործողություն չի եղել, քանի որ դա արվել է ներկա կառավարության հետ համաձայնեցված: Ըստ Բաղդասարյանի, նոր կառավարության անդամները նախկինում, նախկին իրենց պաշտոնեական կարգավիճակներով մասնակցել են ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն սխեմաների մասին պայմանավորվածություններին՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել հարկերի նվազեցման միջոցով կանխել գյուղմթերքների գնաճը: Մասնավորապես ներկա կառավարության անդամներից Բաղդասարյանը նշել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և Ֆիանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Սակայն վերոնշյալ երկու պաշտոնյաներն էլ հերքել են իրենց ներկայությունը հիշյալ քննարկումներին:
Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այսեղ:
Share
Tweet
Plus
Share