Նորություններ

ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՀՐԱՇՔ

ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՀՐԱՇՔ

Այսօր տեղի ունեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամլո ասուլիսը:

 

Պարոն Անանյանը համառոտ ներկայացրեց ՊԵԿ-ի աշխատանքի արդյունքները 2018 թվականի Հունվար - Օգոստոս ամիսների վերաբերյալ, անդրադարձավ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև կիսվեց իր տպավորություններով Սինգապուր կատարած այցի վերաբերյալ: 

 

Ըստ պարոն Անանյանի Սինգապուրյան հրաշքը հարկային համակարգի առումով կայանում է նախ և առաջ հարկ վճարելու պատրաստակամության մշակույթի ձևավորումով: Հարկեր վճարելու պատրաստակամությունը Սինգապուրում համարվում է շատ կարևոր մի իրադարձություն ազգային անվտանգության թե հայրենասիրության տեսանկյունից: Հարկային համակարգի հիմնական կարգախոսն է՝ Մեր ազգը - Մեր հարկերը:

 

Սինգապուրյան հրաշքի կիրառումը Հայաստանում հարկային համակարգի առումով իրատեսական կլինի միայն այդ մշակույթի սերմանումով և ձևավորումով թե գործարար միջավայրում և թե հասարակության մեջ:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share