Նորություններ

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակ

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակ

2017թ-ից շահութահարկ վճարողները կարող են ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակ, համաձայն որի Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և  ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Հարկային Օրենսգրքի 135 հոդվածով և 451 հոդվածի 1-ին կետով:

Plus
Share