Նորություններ

Սահմանվել է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգը

Սահմանվել է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգը

Կառավարությունը սահմանել է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգը, որն ուժի մեջ է մտնելու 2017թ-ի հունիսի 1-ից:

Համաձայն այդ որոշման՝ կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգը ծրագրային համակարգ է , որը ներառում է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումը, կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև հարկային մարմնում էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցումն ապահովող և այլ հարակից ծրագրեր, կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցմանն առնչվող տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք:

Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share