Նորություններ

Սահմանվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները և պարզեցված ընթացակարգը

Սահմանվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները և պարզեցված ընթացակարգը

Համաձայն Կառավարության 333-Ն առ 30.03.17թ-ի որոշման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողը պետք է բավարարի հետևյալ չափանիշները.

1. ԱԱՀ-ի փոխանցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետվու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95%-ը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:

2. Դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը և կատարել է հարկային պարտավորությունները:

3. Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը չի վերակազմակերպվել:

 

Որոշմանը և պարզեցված ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share