Նորություններ

Փոխվել է Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը

Փոխվել է  Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը

2016 թվականի հունիսի 20-ի  «Վիճակագրական տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին »  թիվ 05-Ն որոշմամբ փոխվել է Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը։

 

Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել և Ձեր գործունեության վայրի ՀՀ ԱՎԾ տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով  ուղարկել տեղեկության ձև (Ձև 4): Էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (sսbject) կամ «տեմա» (тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 4» անվանումը: «Ձև 4»-ի ներկայացումից հետո կարող եք անցնել վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացմանը:

 

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ ԱՎԾ կայք՝ Վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ընթացակարգ բաժին։

 

http://armstat.am/am/?nid=624

Plus
Share