Նորություններ

ՊԵԿ-ը ներկայացրեց 2018-ին եկամուտների հավաքագրման արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրեց 2018-ին եկամուտների հավաքագրման արդյունքները

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց 2018 թվականի արդյունքները: 2018 թվականի ընթացքում պլանով նախատեսված էր 1 տրիլիոն 248.5 մլրդ: Փաստացի բյուջե մտած գումարը կազմել է 1 տրիլիոն 306 մլրդ: Սա զուտ ներհոսքն է, այն է՝  հավաքագրված գումար, հանած հարկ վճարողներին վերադարձած գումար: 

Հարկային մարմի կողմից հավաքագրված գումարները կազմել են 1 տրիլիոն 68 մլրդ, 2017-ի համեմատ տարվա համեմատ 194 մլրդ ավելի գումար է հավաքագրվել, 22.1 տոկոս Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 335 մլրդ կամ 17.5 մլրդով կամ 5.5 տոկոսով ավելի: Հարկային և մաքսային ծառայությունները միասին համախառն մուտքերը կազմել են 1 տրիլիոն 403 մլրդ, նախորդ տարվա համեմատ 211.4 մլրդ-ով կամ 17.9 տոկոսով ավելի:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Plus
Share