Նորություններ

ՊԵԿ-ը ներկայացել է բիզնես միջավայրի բարելավմանը միտված նոր նախագծեր

ՊԵԿ-ը ներկայացել է բիզնես միջավայրի բարելավմանը միտված նոր նախագծեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է էլեկտրոնային եղանակով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը, ինչը կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ նոր մոտեցում է. «Բիզնեսով զբաղվող քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն լրացնել մաքսային հայտարարագիրը»: Օրակարգի մյուս հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծեր, այդ թվում զրոյական դրույքաչափով հարկվող ԱԱՀ գործարքների գծով փոխհատուցումների պարզեցված ընթացակարգի մասին: «Առաջարկվում է մինչև 20 միլիոն դրամ հայտերի դեպքում պարզեցված ընթացակարգով, 4 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել ԱԱՀ վերադարձը հայտարարատուին: Համաձայն վիճակագրության, 2016 թվականի ընթացքում 563 դեպքից 324-ը, մոտ 60 տոկոսը, մինչև 20 միլիոն դրամի չափով  հետ վերադարձված գումարներն են: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հերթական քայլով էականորեն բարելավվելու է հարկ վճարողների ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը՝ խթանելով բիզնեսի զարգացումը»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը: 
 

Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև հորիզոնական մոնիթորինգի համակարգի կիրառման, եկամտային հարկով հարկման բազայի վերահաշվարկման առանձին դեպքեր սահմանելու և այլ հարցերի շուրջ: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share