Նորություններ

ՊԵԿ-ը նախատոնական օրերին ձեռնարկում է կոռուպցիոն երևույթների կանխարգելման հատուկ միջոցառումներ

ՊԵԿ-ը նախատոնական օրերին ձեռնարկում է կոռուպցիոն երևույթների կանխարգելման հատուկ միջոցառումներ

Պետական եկամուտների կոմիտեն հատուկ հսկողություն է սահմանել աշխատակիցների կողմից վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը վերհանելու և կանխելու նպատակով: Հարկային տեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու հարկ վճարողների շփումների նկատմամբ և անհապաղ զեկուցել հարկային ծառայողի վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն դրսևորումների դեպքերում: Հանձնարարվել է հարկ վճարողների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերի կամ արտաքին դիտարկման վերաբերյալ գրավոր հանձնարարականի առկայության դեպքում՝ բացառելով հարկ վճարողների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share