Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին
ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի խոսքերով 2018 թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ։
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին, 5,000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
Կթողարկվեն նոր՝ 2,000 դրամանոց թղթադրամներ, որոնց վրա պատկերված է լինելու շախմատիստ Տիգրան Պետրոսյանը
100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:
Share
Tweet
Plus
Share