Նորություններ

Մեր նպատակն է առաջիկա 5 տարիներին եկամտային հարկի ցուցանիշը հասցնել 20 տոկոսի

Մեր նպատակն է առաջիկա 5 տարիներին եկամտային հարկի ցուցանիշը հասցնել 20 տոկոսի

«Մեր հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, և 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը », -այս մասին մարտի 7-ին կառավարության նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի:

«Հաջորդ կարևոր նպատակադրումն է, որ ստվերային աշխատավարձերը դուրս գան: Այսօր մենք գիտենք, որ ՀՀ-ում կա ստվերային աշխատավարձի տրամաբանություն: Եթե կառավարությունում եղել է, ուրեմն պետք է պատկերացնել, որ այլ մարմիններում էլ կա: Այսինքն, կա ֆորմալ գրանցված աշխատավարձ ու ծրարով տրվող աշխատավարձ: Հույս ունենք, որ կխթանենք աշխատավարձերը հարկային դաշտ բերելը, դրա համար բարձր աշխատավարձերի եկամտահարկն իջեցնում ենք, քանի որ բարձր աշխատավարձերի մեծ մասը եկել, այդ 23 տոկոսի շեմին կանգնել է ու ոչ մի տեղաշարժ ցույց չի տալիս: Սա մի տեղեկություն է, որ մեզ որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այս քայլով մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձերը », ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո 37 000 աշխատատեղ մի քանի ամսվա ընթացքում հայտնվեց: «Այսինքն` դրանց մեծ մասը եղած, բայց չգրանցված աշխատատեղերն էին: Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակվի»,- ասաց նա:

Հղում՝ armenpress.am

Plus
Share