Նորություններ

<<Քեթրին Գրուպ>> և փոխկապակցված այլ ընկերություններում բյուջեի վերստուգումներ են նշանակվել

<<Քեթրին Գրուպ>> և փոխկապակցված այլ ընկերություններում բյուջեի վերստուգումներ են նշանակվել

2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե էր վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

 

Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա որոշում է կայացվել վերոնշյալ ընկերություններում բյուջեի վերստուգումներ իրականացնելու վերաբերյալ:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այսեղ

Plus
Share