Նորություններ

Կազմակերպությունները և ֆիզիկական անձիք կստանան արտոնություններ

Կազմակերպությունները և ֆիզիկական անձիք կստանան արտոնություններ

Ազգային Ժողովն ընդունել է հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենք, համաձայն որի.

1. Ֆիզիկական անձիք ազատվում են մինչև 2016թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացրած ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի օտարման կամ մեկ օրացուցային տարվա ընթացքում 2 և ավելի թվով անշարժ գույքի կամ ավտոմեքենայի օտարման արդյունքում հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե մինչև օրենքի ընդունումը կամ դրանից հետո 90 օրվա ընթացքում կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարում:

2. Կազմակերպությունները և Ա/Ձ-ը ազատվում են մինչև 2016թ-ի սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ճշտված կամ առաջին անգամ ներկայացվող հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների վճարումից, եթե ճշտված կամ առաջին անգամ ներկայացվող հաշվարկները ներկայացվում և հարկերի գումարների վճարումը կատարվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

Արտոնություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share