Նորություններ

Կախված հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման վայրի սպասարկման սրահի մակերեսի չափից, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը կդադարի հարկվել արտոնագրային հարկով

Կախված հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման վայրի սպասարկման սրահի մակերեսի չափից, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը կդադարի հարկվել արտոնագրային հարկով

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ 2018 թվականի հունվարի 1-ից արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չեն համարվում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեության իրականացման տվյալ վայրի (հանրային սննդի օբյեկտի) սպասարկման սրահի (սրահների) մակերեսը գերազանցում է 100 քառ.մետրը: Սույն կետի կիրառության իմաստով՝ սպասարկման սրահի մակերեսի  100 քառ.մետրի շեմը հարկային տարվա ընթացքում գերազանցելու դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը դադարում է համարվել արտոնագրային հարկով հարկման օբյեկտ շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը՝ հաշվի չառնելով մինչև հարկային տարվա ավարտը տվյալ գործունեության իրականացման վայրում հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսի փոփոխությունները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ հարկային օրենսգրքի 276 հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով և 444 հոդվածով:

Plus
Share