Նորություններ

Կառավարությունը առաջարկում է փոխհատուցել դայակների աշխատավարձի կեսը

Կառավարությունը առաջարկում է փոխհատուցել դայակների աշխատավարձի կեսը

Ազգային ժողովը Նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը` մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք։

 

Նախագծի  ընդունման դեպքում 2018 թվականի հունվարի 1-ից աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը պետությունը կվճարի նրա երեխային պահող դայակին: Դայակին վճարվող մինչև 110,000 դրամ աշխատավարձի դեպքում պետությունը կվճարի դրա կեսը, 110,000 դրամից բարձր աշխատավարձի  դեպքում կրկին 55,000 դրամ:

 

Դայակի աշխատավարձը կհարկվի․ հարկը կվճարի գործատուն:

 

Համաձայն օրինագծի մայրը կարող է ընտրել որպես դայակ նաև ընտանիքի անդամներից որևէ մեկին:

 

Եթե կինը որոշում է, որ չի ցանկանում դայակ վարձել և երեխայի 2 տարին լրանալուց հետո միայն կվերադառնա աշխատանքի, ապա ամսական կշարունակի ստանալ 18,000 դրամ:

Plus
Share