Նորություններ

ՀԴՄ-ի սպասարկման ամսական գինը նվազել է

ՀԴՄ-ի  սպասարկման ամսական գինը նվազել է

2016 թվականի սեպտեմբեր 1-ից ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 2-ի  N 579-Ն որոշումը ըստ որի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը կատարելու է նաև  հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում: Սպասարկան համար սահմանվել են առավելագույն գումարներ (գումարները ներառում են ԱԱՀ-ն)՝ 

1) նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ ՀԴՄ տեխնիկական սպասարկման ամսական գինը մինչև 3600 դրամ

2) նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ ՀԴՄ տեխնիկական սպասարկման ամսական գինը  մինչև 3000 դրամ` 

3) 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների համար մեկ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման ամսական գինը մինչև 1200 դրամ.

4) գյուղերում հաշվառված և գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար մեկ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման ամսական գինը  մինչև 900 դրամ.

5) սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար:

 

Առավել մանրամասն օրենքի փոփոխության կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share