Նորություններ

Հաշվետվությունների ներկայացման նոր համակարգի ներդրման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբեր

Հաշվետվությունների ներկայացման նոր համակարգի ներդրման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբեր

Ինտերնետային նամակագրություն ապահովող օպերատորները, հաշվի առնելով վերջին օրերին համացանցում նոր տեսակի վիրուսային հարձակումների տարածումը, բարձրացրել են անվտանգության պայմանները և արգելափակում են մի խումբ էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակները՝ դիտարկելով որպես հնարավոր վտանգ: Առցանց նամակագրության այդպիսի կայքերից են, օրինակ՝ @gmail.com, @outlook.com, @yandex.ru, @live.com և մի շարք կազմակերպությունների սերվերները:

Խնդրի առաջանալուն պես ՊԵԿ-ն անհապաղ միջոցներ է ձեռնարկել. կոմիտեի սերվերները վստահելի սերվերների ցանկում ներառելու նպատակով կապ է հաստատվել անվտանգությունն ապահովող համապատասխան հաստատությունների հետ, և մայիսի 20-ի դրությամբ հաջողվել է վերականգնել հիմնական սերվերային համակարգերի հետ հաղորդակցությունը:

Հաշվի առնելով առաջացած անհարմարությունները՝ հաշվետվությունների ներկայացման նոր համակարգի ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը:

Նյութի աղբյուր:

Plus
Share