Նորություններ

Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը

Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը

2018թ-ի հունվարի 1-ից կգործի հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը, որի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա՝ ըստ հարկ վճարողների առանձին խմբերի:

Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները՝

1. շահութաբերության (եկամտաբերության) մակարդակը

2. ստուգման արդյունքները

3. նախկինում կատարված ստուգումների առկայությունը

4. շահույթի բացակայությունը կամ վնասի առկայությունը

5. նախորդ տարիների շահութաբերության (եկամտաբերության) մակարդակների համադրման ցուցանիշները

6. ակտիվների, նվազեցվող կորուստների, փոխառությունների, հիմնական միջոցների, հարկվող շահույթի, վնասի, համախառն եկամտի ցուցանիշների համադրման արդյունքները

7. հաշվարկային փաստաթղթերի և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները և այլն:

Ռիսկային չափանիշներին  և հարկային ստուգումների մեթոդաբանությանն ու ռիսկայնությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share